Մասայիները փոքրիկ ցեղ են, որոնք ունեն յուրօրինակ ավանդույթներ ու սովորույթներ՝ արտասովոր ժամանակակից քաղաքակիրթ մարդու համար։ Օրինակ՝ հանդիպման ժամանակ նրանք թքում են, սակայն միայն որոշակի խումբ մարդկանց հետ։

Մասայի ցեղի ներկայացուցիչների համար թուքը բավականին արժեքավոր ռեսուրս է, այդ իսկ պատճառով այն շատ են գնահատում և հատուկ նշանակություն են տալիս։ Հենց այդ պատճառով էլ թքելը նշանակում է, որ նրանք հատուկ վերաբերմունք են ցույց տալիս մարդուն։ Ցեղի անդամները թքում են, երբ տեսնում են ընկերներին, հարազատներին, ինչպես նաև երեխայի ծննդի կամ հարսանիքի ժամանակ։

Հարազատին կամ ընկերոջը ողջունելիս այս ցեղի ներկայացուցիչները թքում են նրա ափի մեջ, ապա ամուր սեղմում ձեռքը՝ այդ երևույթը համարելով խորը հարգանքի նշան։

Երբ կինը երեխա է ունենում, ամուսնու հետ միասին թքում է երեխայի գլխին։ Այդ կերպ նրանք փորձում են ցույց տալ, թե որքան երջանիկ են, որ իրենց ընտանիքը համալրվել է, և որ երեխային մաղթում են առողջություն ու երկար տարիների կյանք։

Հայտնի է նաև, որ դստերն ամուսնացնելուց առաջ հայրը թքում է աղջկա ճակատին և կրծքին՝ այդկերպ օրհնելով նրան։

Որևէ իր այլ մարդու հանձնելուց առաջ մասայիները թքում են դրա վրա՝ ցույց տալու համար, որ դա անում են ի սրտե։ Իսկ եթե չեն թքում, դա նշանակում է, որ չի ցանկանում բաժանվել տվյալ իրից։

Մասայիներն ունեն նաև այլ տարօրինակ սովորույթներ։ Դրանցից առավել դաժանը թլպատումն է, ինչը արվում է ոչ միայն տղաների, այլև աղջիկների հետ։ Այս գործընթացը պարտադիր է բոլորի համար, քանի որ խորհրդանշում է մանկությունից հասունություն անցնելու շրջանը։ Հարկ է նշել, որ թլպատումը հոգեբանության վրա բավականին բացասական ազդեցություն է թողնում։ Որոշ դեռահասներ դրանից հետո միայն սև հագուստ են սկսում կրել, ինքնամփոփ են դառնում, սակայն հետագայում ամեն ինչ իր տեղն է ընկնում։ Տղաներին ուղարկում են առանձին բնակավայրեր, իսկ աղջիկներին արգելում են ծանր ֆիզիկական աշխատանք կատարել։ Թլպատումից հետո տղաներին տղամարդ են համարում՝պատրաստ ընտանիք կազմելու և մրատիկ դառնալու։ Իսկ աղջիկներին սկսում են համարել կին՝ պատրաստ ամուսնանալու և երեխաներ ունենալու։ Չնայած այն բանին, որ Քենիայում կանանց թլպատումն օրենսդրական մակարդակով արգելվում է, մասայիները շարունակում են դա անել։

Ցեղի արական սեռի ներկայացուցիչներն իրավասու են մի քանի կին ունենալու։ Հետաքրքրական է այն, որ այս դեպքում պարտադիր հաշվի է առնվում առաջին կնոջ կարծիքը։ Եթե վերջինս տալիս է իր համաձայնությունը երկրորդ և հաջորդող կանանց մասին, ապա միայն այդ ժամանակ ամուսինը կարող է ամուսնանալ։ Դա թույլ է տալիս խաղաղություն պահպանել ընտանիքում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել