Խոյ: Օրը լի է հոգսերով: Շրջապատի մարդկանց խնդիրների լուծումը ձեզնից շատ ժամանակ կխլի: Ձեզ կդիմեն բոլոր նրանք, ովքեր կծուլանան ինքնուրույն գործել: Համբերատար կլսեք նրանց գանգատները և գործի կանցնեք, մինչդեռ ձեր սեփական ծրագրերը չիրականացած կմնան: Որքան էլ տարօրինակ է, բայց անձնական հարցերով այսօր չեք մտահոգվի: 

Ցուլ: Օրն այնքան էլ բարեհաջող չի դասավորվի: Սեփական հաջողություններն այսօր չեք նկատի, իսկ ձախողումները սրտին մոտ կընդունեք: Եվ միայն երեկոյան, վերլուծելով օրվա իրադարձությունները, կհասկանաք, որ ամեն բան այնքան էլ վատ չէ, հասել եք որոշ արդյունքների և արժեքավոր փորձ եք ձեռք բերել: Այսօր չարժե գործ ունենալ փաստաթղթերի հետ և հաշվետվություններ կազմել: Ցրված եք և կարող եք վրիպումներ թույլ տալ: 

Երկվորյակ: Փորձում եք լողալ հոսանքի ուղղությամբ, սակայն հիշե՛ք, որ այն ձեզ կարող է անսպասելի տեղեր հասցնել: Դժգոհելու առիթ չեք ունենա, քանզի օրը բավականին հետաքրքիր կդասավորվի, և դա հենց այն է, ինչ ձեզ պետք է: Այսօր առավել ցայտուն կդրսևորեք բնավորության այն կողմերը, որոնց վրա սովորաբար աշխատում եք ուշադրություն չգրավել:

Խեցգետին: Թեև մանր անախորժությունները չեն բացառվում, սակայն, ընդհանուր առմամբ, օրը հաջող կդասավորվի: Նրանք, ովքեր ղեկավար պաշտոն են զբաղեցնում, կարող են ենթակաների հետ փոխըմբռնման հասնել: Իսկ շարքային աշխատողներին կհաջողվի դրսևորել իրենց մասնագիտական հմտությունները և ապացուցել, որ արժանի են աշխատավարձի, ինչու ոչ, նաև պաշտոնի բարձրացման: 

Առյուծ: Բարեհաջող օր է անձնական հարաբերություններին վերաբերող հարցեր պարզաբանելու համար: Կարող եք լուծել ոչ միայն սիրային խնդիրները, այլ նաև ընտանեկան: Այսօր կես խոսքից հասկանում եք մարդկանց, կանխատեսում նրանց քայլերը: Հնարավոր են անսպասելի առաջարկներ: Նշանի շատ ներկայացուցիչներ առիթ կունենան զբաղվելու չափազանց հետաքրքիր և հեռանկարային գործերով: 

Կույս: Այսօր գործնական ոլորտում հնարավոր են որոշ տհաճ հայտանգործություններ: Կպարզվի, որ ձեր գործերն այնքան էլ կարգին չեն, որքան թվում է, և ծրագրերում մի շարք փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն կա: Միայն այդ դեպքում հնարավոր կլինի հաջողության հասնել: Այսօր օգնություն կստանաք այն մարդուց, ումից, անախորժություններից բացի, ոչինչ չեք ակնկալել: 

Կշեռք: Օրվա առաջին կեսին առավել զգուշավոր եղեք: Այս ժամանակահատվածում կարող եք թույլ տալ սխալներ, որոնց շտկումը, հետագայում, շատ ջանքեր կպահանջի: Նոր գործեր սկսեք միայն այն դեպքում, եթե հուսալի աջակիցներ ունեք, ովքեր բազմիցս ապացուցել են ձեզ իրենց նվիրվածությունը: 

Կարիճ: Օրվա առաջին կեսին փորձեք ավարտին հասցնել նախկինում սկսած գործերը: Նշանի շատ ներկայացուցիչների համար այս ժամանակահատվածը կարող է բարդ լինել, բայց նաև շատ օգտակար արժեքավոր փորձ և գիտելիքներ ձեռք բերելու տեսանկյունից: Հնարավոր է հանդիպում այն մարդկանց հետ, ովքեր ժամանակին նեղացրել են ձեզ, ստիպել են տառապել։

Աղեղնավոր: Այսօր ձեռք կբերեք հակառակորդներ, քանզի ձեր մեկնաբանություններում շատ աննրբանկատ եք և կարող եք լուրջ վիրավորանք հասցնել առավել զգայուն մարդկանց: Կանանց հետ լեզու գտնել չի հաջողվի, անգամ եթե նրանց հանդեպ բարեկամաբար եք տրամադրված, վերջիններիս կթվա, թե դա ծուղակ է: 

Այծեղջյուր: Հաճելի օր է սպասվում: Ամեն բան հեշտ կտրվի, հնարավոր են մի շարք անակնկալներ, ամեն քայլափոխի հաջողությունը կժպտա ձեզ: Վերջերս անհանգստացնող խնդիրները շատ արագ կլուծվեն: Թեև գործնական տեսանկյունից օրն այնքան էլ խոստումնալից չէ, այնուամենայնիվ, երկարաժամկետ ծրագրեր կարող եք կազմել: 

Ջրհոս: Օրը բավականին բարդ կդասավորվի, սակայն հաջողության հասնելու հնարավորություն, այնուամենայնիվ, կունենաք: Ամեն բան կախված է նրանից, թե ինչ համախոհներ կընտրեք և ում խորհուրդներին կհետևեք: Նոր ծանոթների հետ հարաբերություններում առավել զգույշ եղեք: Հակված եք գերագնահատելու մարդկանց, վստահելու նրանց, ովքեր արժանի չեն դրան: 

Ձկներ: Հանգիստ օր է սպասվում: Օրվա առաջին կեսին հաճելի լուրեր, նաև կարևոր տեղեկություններ կստանաք: Հրաշալի ժամանակահատված է ընկերների, համախոհների հետ շփվելու արդիական խնդիրներ քննարկելու համար: Կհաջողվի նոր դաշնակիցներ ձեռք բերել, վերջիններս շատ անգամներ կօգնեն ձեզ դուրս գալ բարդ իրավիճակներից: Հրաշալի լեզու կգտնեք թույլ սեռի ներկայացուցիչների հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել