Ամիսներ շարունակ տարածվող լուրերը փաստում են, որ Apple-ն աշխատում է լիովին նոր արտադրանքի ուղղությամբ, որը ստացել է AirTags անվանումը:

Ինչպես ներկայացնում է Business insider-ը, նորագույն սարքավորումը նախատեսված է օգնելու օգտատիրոջը iPhone-ի միջոցով գտնել կորած իրերը, ինչպես օրինակ՝ բանալին և դրամապանակը: Nikkei Asian Review պարբերականի տվյալներով՝ այս սարքավորումն արդեն ուղարկվել է արտադրության:

AirTags-ը փոքր չափսի սարքավորում է, որի դիզայնը թույլ կտա ամրացնել այն առօրյա օգտագործման առարկաներին:

Հիշեցնենք, որ ամերիկյան ընկերությունն այսօր ավելի վաղ հայտարարել էր, որ իր նորագույն արտադրանքների շնորհանդեսը կկայանա սեպտեմբերի 15-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել