Armsport.am-ը գրում է.

15 տարի առաջ այս օրը՝ սեպտեմբերի 8-ին, Սերխիո Ռամոսը «Սևիլիայից» տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ»։ 

Այս տարիների ընթացքում Ռամոսը ոչ միայն դարձավ «արքայական» ակումբի ավագ, այլ նաև թիմի մեծագույն լեգենդներից մեկը։

«Ռեալի» կազմում Ռամոսը մասնակցել է 650 հանդիպման ու 22 տիտղոս է նվաճել։ Նա 4-ական անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում ու աշխարհի ակումբային առաջնությունում։ 3 անգամ նվաճել է ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթը, 5 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, 2 անգամ նվաճել է Իսպանիայի գավաթը, 4 անգամ էլ Իսպանիայի սուպերգավաթը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել