Լոնդոնի ICE սակարանում 2020 թվականի նոյեմբերի մատակարարման Brent մակնիշի նավթի ապառնագրի արժեքը նախորդ առեւտրաշրջանի փակման մակարդակի նկատմամբ 2,7 տոկոսով իջել է եւ հասել մեկ բարելի դիմաց 40,93 դոլարի նշագծին, վկայում են հարթակի տվյալները Երեւանի ժամանակով 14:40-ի դրությամբ։

Վերջին անգամ այդ տեսակի նավթի արժեքը մեկ բարելի դիմաց 41 դոլարի մակարդակից ցած է գտնվել հունիսի 30-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել