Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը, զուգահեռ՝ դատարանի դիմաց ընթանում է Ռոբերտ Քոչարյանի աջակիցների ակցիան:

«Այլընտրանք» ՀԿ համահիմնադիր Նարեկ Մանթաշյանը, ով ակցիա էր իրականացնում, բերման ենթարկվեց դիմակ չկրելու պատճառով։ 

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում` նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, (Շենգավիթի նստավայր) մեկամսյա դադարից հետո կվերսկսվի սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննությունը։ Գործով անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը, Արմեն Գևորգյանը և Յուրի Խաչատուրովը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել