Երեւանի ավագանին այսօր՝ սեպտեմբերի 8-ին, իր հերթական նիստն է հրավիրել, որի օրակարգում ընդգրկված է 16 հարց: Սա, ըստ էության, Երեւան քաղաքի ավագանու 5-րդ նստաշրջանի 1-ին նիստն է:

Օրակարգում ընդգրկված են հետեւյալ հարցերը.

1. Երեւանի ավագանու 5-րդ նստաշրջանի 1-ին նիստի օրակարգը հաստատելու մասին:

2. Երեւանի ավագանու 5-րդ նստաշրջանի ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի կազմը հաստատելու մասին:

3. Սերգեյ Ներսեսյանին Երեւանի քաղաքապետի տեղակալ նշանակելու մասին:

4. Երեւան քաղաքի ավագանու 2011 թվականի փետրվարի 8-ի N182-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին:

5. Երեւան քաղաքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 25-ի N186-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու եւ գումար հատկացնելու մասին:

6. Երեւանի «Արաբկիր նախագիծ» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու մասին:

7. Երեւան քաղաքի վարչական տարածքում գտնվող պետության եւ համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման տարածքներում (փողոցներ, հրապարակներ, զբոսայգիներ եւ այլ տարածքներ) շրջածախ առեւտրի իրականացմանը ներկայացվող պահանջները, պայմանները, շրջածախ առեւտուր իրականացնելու միջոցով վաճառվող ապրանքների տեսակները եւ շրջածախ առեւտրի իրականացման թույլատրելի վայրերը սահմանելու մասին:

8. 2008 թվականի մարտի 1-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանի տեղադրմանը համաձայնություն տալու մասին:

9. Հայ մշակույթի ականավոր գործիչների հիշատակին նվիրված հուշակոթողի տեղադրմանը համաձայնություն տալու մասին:

10. Հողամասերի փոխանակությանը համաձայնություն տալու մասին:

11. «Երեւանի կենդանաբանական այգի» համայնքային ոչ առեւտրային կազմակերպության կանոնադրության մեջ փոփոխություն կատարելու մասին:

12. Երեւան քաղաքի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի N1-Ն որոշման մեջ փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին:

13. Երեւան քաղաքի ավագանու 2013 թվականի փետրվարի 12-ի N604-Ն որոշման մեջ փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին:

14. Երեւան քաղաքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 25-ի N181-Ն որոշման մեջ փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին:

15. Երեւան քաղաքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 25-ի N182-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին:

16. Երեւան քաղաքի Լեփսիուսի 2-րդ փողոցն Ուսուբ Բեկ Թեմուրյան փողոց անվանափոխելու մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել