News.am-ը գրում է.

Հայաստանում չեն ապրում գոյատեւում են: Այս մասին այսօր`սեպտեմբերի 7-ին, Կառավարության դիմաց  ասաց ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացի  Լուսինե Գրիգորյանը, ով երկար ժամանակ է Հայաստանում է եւ չի կարողանում մեկնել ընտանիքի մոտ:

Նա նշում է, որ  այստեղ  անհնար է ապրել, գոնե օդային ճանապարհը բացեն, եթե չէ, թող թույլ տան ցամաքային ճանապարհով գնան:

 Ակցիայի մասնակիցի խոսքով` եղել են դեպքերԻնչպես է, որ մարդը օրինական ճանապահրով մեքեն է վերցրել, դրանով հասել է Վլադիկավկազ, այնուհետեւ   այնտեղից շարունակել է իր ճանապարհը. «Անուն չեմ կարող նշել: Այդ մասին նույնիսկ կառավարությունը գիտի, բոլորը գիտեն:

Ճանապարհները բաց են, մարդիկ կարողանում են գնալ»:

Քաղաքացին նշում է, որ  եթե դեռ խնդրին լուծում չեն տալիս, ապա կառավարությունը  պետք է իրեն  տուն, աշխատանքով ապահովի որ նա կարողանա այսեղ ապրել. «Հայաստանում չեն ապրում գոյատեւում են:

Վարչապետը  ասում էր վերադարձեք հայրենիք, վերադարձանք, ինչ եղավ, երեխեքին դպրոցներում սեռական դաստիարակություն սովորացնենք, եկեղեցու պատմությունը հանում սեռական դաստիարակություն է սովորացնում, դա է ճիշտը: Բերեց այստեղ, որ փակի սահմանները»,- ասաց նա:

Ակցիայի մասնակիցը նշեց, որ կմնա կառավարության շենքի դիմաց այնքան, մինչեւ իր հարցին լուծում կտրվի`ընդհուպ մինչեւ նստացույց, կամ հացադուլ:

Հիշեցնենք, որ արդեն մոտ 6 ամիս ՌԴ քաղաքացիներն, ինչպես նաև ՀՀ քաղաքացիություն ունեցող անձինք ցանկանում են մեկնել Հայաստանից և բողոքի ակցիա են իրականացնում փակ սահմանների համար, նրանք պահանջում են Հայաստանի Հանրապետության կառավարությունից քայլեր ձեռնարկել, որպեսզի նրանք կարողանան գնալ իրենց ընտանիքների մոտ, մյուսներն էլ արտագնա աշխատանքների մեկնեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել