Բոլորը՝  երիտասարդ և ծեր, գիտեն այս կնոջը, նա արդեն մտել է պատմության մեջ և ոչ միայն այն պատճառով, որ դարձել է թագուհի: Նա որոշեց իր ճակատագիրը նվիրել ժողովրդին ծառայելուն՝ նույնիսկ անտեսելով երեխաներին:

Եղիսաբեթ Երկրորդը ծնվել է 1926 թվականի ապրիլի 21-ին: Նա չպետք է գահ բարձրանար, այլ պետք է ապրեր ինչպես սովորական արքայադուստր: Բայց Ջորջ 5-րդի մահից հետո նրա տեղը զբաղեցրեց նրա հորեղբայրը` Էդուարդ VIII-ը: Բայց նրան չհաջողվեց երկար ժամանակ թագավորել, իսկ այդ ամենն ամուսնալուծված ամերիկացի Ուոլիս Սիմփսոնի հանդեպ մեծ սիրուց էր: Նրան վիճակված չէր դառնալ թագավոր, քանի որ, Անգլիայի օրենքների համաձայն, թագավորը չէր կարող ամուսնանալ ամուսնալուծված կնոջ հետ և միաժամանակ կատարել միապետի պարտականությունները: Էդուարդը ընտրեց սերը՝ հրաժարվելով գահից՝ հօգուտ իր եղբոր՝ Ջորջ VI-ի՝ այդպիսով Էլիզաբեթին զրկելով իր այդքան երազած կյանքից:


Թագուհի դառնալը

Ջորջի թագադրությունից հետո Լիլիբեթն ակտիվ մասնակցություն ուներ թագավորական գործերին: Սկսեց ուսումնասիրել պետության և իրավունքի տեսությունը: 

Ջորջի կառավարման 3-րդ տարում սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը, և Վինձորների ընտանիքը հրաժարվեց հեռանալ Բուքինգհեմյան պալատից: Այսպես նրանք ցույց տվեցին, որ պատրաստ են ժողովրդի կողքին լինել: 

Եղիսաբեթը, տեսնելով, թե ինչպես է աշխատում հայրը, որոշեց օգնել նրան: 

1940 թվականի հոկտեմբերի 13-ին նա առաջին անգամ ռադիոյով ելույթ ունեցավ: Դիմում էր երեխաներին, ովքեր պատերազմի պատճառով արյուն էին տեսել: 3 տարի անց առաջին անգամ դուրս եկավ հասարակության մեջ: Եղիսաբեթը թագավորական պարտականություններին սկսեց ավելի մոտիկից ծանոթանալ 1944 թ.-ին, երբ նա դարձավ հինգ «պետական խորհրդականներից» մեկը՝ իրավունք ունենալով փոխարինելու հորը, երբ նա ճամփորդության էր մեկնում:

1945 թ.-ին՝ մի քանի ամիս, Եղիսաբեթը ծառայում էր Օժանդակ կանանց տարածքային ծառայությունում որպես ռազմական բեռնատարի վարորդ և մեխանիկ, տրանսպորտային միջոցներ վարելու համար քննություն հանձնելուց հետո նրան շնորհվում է կրտսեր հրամանատարի պատվավոր կոչում:

1947 թվականի ապրիլի 21-ին, ի պատիվ իր չափահասության, երբ նա դարձավ 21 տարեկան, Եղիսաբեթը ճառով հանդես եկավ: 

- Հիմա ցանկանում եմ հայտարարություն անել: Շատ պարզ: Ես հայտարարում եմ, որ իմ ամբողջ կյանքը՝ լինի դա երկար, թե կարճ, նվիրում եմ իմ երկրին և ծառայելու եմ նրան։

Աղջկա այսպիսի խոսքերը խոսում էին այն մասին, որ նա հասկանում էր, թե իրեն ինչ էր սպասվում ապագայում: Երևի դա էլ գրավել է շատ մարդկանց: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել