Այսօր «Բլոգնյուզում» աչքովս մի հոդված ընկավ, որը տեղեկացնում էր Էրիկի և Մաշայի ելույթի մասին: Երբ սկսեցի նայել հոդվածի տակ տեղ գտած քոմենթները, հասկացա, որ մեզ մոտ, ինչ-որ մի բան այն չէ: Այդ քոմենթներից մի քանիսը, կարելի է ասել, լի էին չարությամբ: Միայն ներքուստ չար մարդը կարող է չհասկանալ, որ քննադատելով այս հրաշք երիտասարդին` նա ինքն իրեն է խայտառակ անում, ինչո՞ւ ենք մենք այսքան դաժան, փոխանակ մտածենք, ինչո՞ւ չէ թեկուզ աղոթենք, որ մեր հայ աղջնակը հաղթի այս մրցույթի ժամանակ, մենք ընդհակառակը չարախնդորեն նկատում ենք, որ այդքան էլ լավ չէր ելույթ ունենում:
Քննադատողներին` դուք հասկանո՞ւմ եք` այդ աղջիկը ինչերի միջով է այնտեղ անցնում, դուք հասկանո՞ւմ եք, թե ինչ պատասխանատվություն է նրա վրա դրած, դուք հասկանո՞ւմ եք, որ ժյուրի անդամներից երկուսը (չարաբաստիկ վրացիները) արդեն հերիք են, որպեսզի ամեն ինչ անեն, որ Մաշան պարտվի… Եթե հասկանում եք ու շարունակում եք քննադատել, ապա կարելի է ասել` դուք միանշանակ ազգասեր չեք: Դուք ձեզ հարց տվե՞լ եք` իսկ հրեաները իրենց ներկայացուցչի հանդեպ այդպես անբարյակացակամ տրամադրված կլինեի՞ն: Իհարկե ոչ, միգուցե հենց դրա մեջ է կայանում այդ ազգի ֆենոմենը: Մի պահ եկեք ընդունենք, որ ինչ-որ նոտաների մեջ սխալվել է Մաշան, սակայն, ըստ իս, նա հոյակապ է ելույթ ունենում, հետո ինչ, սխալվել է, ինչո՞ւ ենք մենք այդ սխալը փորձում ֆետիշացնել, ի՞նչ է դա մեզ տալու:
Հ.Գ. Մաշա ջան, քեզ անսահման հաջողություն, դու անհնարինս ես անում, դու, լինելով 17 տարեկան, կարող ես հպարտանալ, որ արդեն շատ մեծ գործ ես անում, դու աշխարհին ներկայացնում ես քո հայրենիքը: Ես մի գրամ չեմ կասկածում, որ դու կհաղթես, քեզ հաջողություն, աղջիկ ջան, հայ ազգը ուշի-ուշով հետևում է քեզ…