Շշի մեջ եղած հաղորդագրությունը վերադարձել է իր հեղինակին 35 տարի անց: Այս մասին հաղորդում է New Indian Express-ը:
Ամերիկյան Դելավեր նահանգի բնակիչներ Քեթի Ռիդելը և Սթեյսի Ուելսը նամակ են գրել 1985 թվականի օգոստոսի 1-ին և այն շշով նետել օվկիանոսը: Կանայք ուզում էին, որ այդ հաղորդագրությունը հասնի մեկ այլ մայրցամաք:
2020 թվականի օգոստոսին տեղի բնակիչ Բրեդ Վահսմութը լողալիս է եղել լճում և շիշ է գտել: Նա ընթերցել է գրությունը և որոշել է գտնել դրա հեղինակներին:
Վահսմութը գտել է Ռիդելին և նրան է հանձնել նամակը: Կինը ուրախացել է հայտնագործությունից, բայց զարմացել է, որ այսքան տարիներ այն եղել է իր հայրենի նահանգում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել