Բրիտանացի դերասանուհի Քեյթ Ուինսլեթը, նախապատրաստվելով իր դերին «Ավատար» ֆիլմի երկրորդ մասի համար, սովորել է պահել շունչը ավելի քան յոթ րոպե: Այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը:
«Դա ուղղակի անհավատալի էր: Շնչառությանս ամենաերկար պահումը 7 րոպե 14 վայրկյան է տևել: Խենթություն է»,- ասել է Ուինսլեթը:
Նա նաև հաղորդել է, որ «Ավատար-2»-ում «ջրային մարդու» դեր է խաղում, բայց ֆիլմի մասին այլ մանրամասներ նա չի պատմել:
«Ավատար-2»-ի պրեմիերան նախատեսված է 2022 թվականի դեկտեմբերին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել