News.am-ը գրում է.

Facebook-ի համահիմնադիր եւ գլխավոր գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը Axios-ին տված հարցազրույցում հայտարարել է ընտրությունների հետ կապված նոր կանոնների ներդրման մասին` հարթակում ապատեղեկատվության եւ նույնիսկ բռնության տարածումը կանխելու եւ ընտրողներին ԱՄՆ նախագահական ընտրություններն «օրինական եւ արդար» ընկալել օգնելու համար:

Ըստ ընկերության ավելի վաղ հայտարարության` հատուկ նշաններով կնշվեն այն թեկնածուների գրառումները, ովքեր հայտնում են վաղաժամ հաղթանակի մասին, ինչպես նաեւ կարգելվեն նոր գովազդներն ընտրությունների օրվանից մեկ շաբաթվա ընթացքում:

«Կարծում եմ, որ, ցավոք, քաղաքացիական անկարգությունների ռիսկն աճել է քվեարկության եւ արդյունքների հրապարակման միջեւ ընկած ժամանակահատվածում: Կարծում եմ, որ մենք պետք է անենք ամեն ինչ` այս ընտրությունների արդյունքում բռնության կամ քաղաքացիական անկարգությունների հավանականությունը նվազեցնելու համար»,- Նշել է Ցուկերբերգը պարբերականին տված հարցազրույցում:

Նա հավելել է, որ քանի որ ընտրությունների արդյունքները հնարավոր է հայտնի չլինեն քվեարկության հաջորդ գիշերը, Facebook-ը եւ ԶԼՄ-ները պետք է սկսեն «նախապատրաստել ամերիկացի ժողովրդին նրան, որ այս ընտրություններում անօրինական բան չկա», նույնիսկ եթե «լրացուցիչ օրեր կամ նույնիսկ շաբաթներ պահանջվեն` համոզվելու համար, որ բոլոր ձայները հաշվվել են»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել