Shantnews.am-ը գրում է.

Թրամփի վարչակազմի միջնորդությամբ Սերբիան և Կոսովոն ձեռք են բերում տնտեսական համագործակցության և առևտրի մասին պատմական համաձայնություն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։

«Ինչ խոսք, սա Թրամփի վարչակազմի արտաքին քաղաքական ձեռքբերումն է ընտրություններին ընդառաջ: Այն լուրջ քայլ է ներքաղաքական դիսկուրսի և արտաքին քաղաքական ձեռքբերումների տեսանկյունից: Թրամփի թիկունքին կանգնած են անվտանգության հարցերով խորհրդական Օբրայենը և մյուս խորհրդական Քուշները, ովքեր հավանաբար հիմնական բանակցողներն են եղել, ինչպես Իսրայելի և ԱՄԷ հաշտեցման գործընթացում:

Ի դեպ, ըստ համաձայնության, Կոսովոն Իսրայելի հետ հաստատում է հարաբերություններ»,- գրել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել