Aysor.am-ը գրում է.

Մենք ունենք Արցախից միակողմանի թռիչքներ իրականացելու հնարավորություն: Այս մասին այսօր BarCamp Արցախ 2013-ի ընթացքում մասնակիցների հետ հանդիպմանը Aysor.am-ի թղթակցի հարցին` ի՞նչ փուլում են Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման աշխատանքները և ինչո՞ւ են այն անընդհատ հետաձգվում, ասել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը:

Նրա խոսքով` օդանավակայանը այժմ էլ պատրաստ է թռիչքներ իրականցնել, սակայն կան մի շարք քաղաքական և տեխնիկական խնդիրներ:

«Ստեփանակերտի օդանավակայանը պլանավորել էինք բացել դեռ մեկ տարի առաջ, բայց առկա են մի շարք խնդիրներ: Թռիչքներ իրականցնելու հնարավորությունը իրատեսական է, իսկ հիմա կարող եմ ասել, որ աշխատանքներն ավարտական փուլում են»,- ասաց վարչապետը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել