Սա աննախադեպ հայտարարություն է՝ իր ցինիզմով։
Հասարակության մի ստվար զանգված հենց իշխանությանն է կասկածում սեփական օրակարգ չունենալու հարցում՝ վկայակոչելով նրա ստվար մասը կազմող սորոսական դեսանտին։ "Չալո"-ներն իրենք են առաջինը հաչում՝ ուրիշների քննադատությունը լռեցնելու համար։
Մյուս կողմից՝ Մակունցը պարտավոր է բացահատել, թե որ ուժերի օրակարգն է սպասարկում ԲՀԿ-ն, հակառակ պարագայում՝ նրա հնչեցրածը պարզունակ մանիպուլյացիա է ու ընդդիմությանը վարկաբեկելու փորձ։
Եվ վերջապես՝ Մակունցի խոսքում տեղ ունի սպառնալիքը ու նա, ըստ էության, խոստովանում է, որ Նիկոլ Փաշինյանը չունի սեփական օրակարգ ու ԲՀԿ-ի դեմը առնելու համար ստիպված օգտվելու է Սերժ Սարգսյանի 2015թ-ի ձեռագրից։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/surenyants/posts/3172581569458032
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել