Regionmonitor.com-ը գրում է.

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով ԱԳ փոխնախարար Նադիր Հուսեյնովն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Նախարար Ջեյհուն Բայրամովի հրամանով նա նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան:

Ալիևի մեկ այլ հրամանով Ֆարիզ Ռզաևը նշանակվել է ԱԳ փոխնախարար: Ռզաևը մինչ այդ զբաղեցրել է առաջին փոխնախագահ Մերհիբան Ալիևի քարտուղարության պետի տեղակալի պաշտոնը:

Աշխատանքից ազատված Նադիր Հուսեյնովը համակարգում էր ԱԳՆ-ի հյուպատոսական ծառայությունը, մի քանի աշխատակիցների, որոնք վարչության պետ Ֆայգ Բաղիրովի գլխավորությամբ վերջերս ձերբակալվել էին ֆինանսական խախտումների, չարաշահումների, հափշտակությունների և կաշառակերության մեղադրանքով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել