Ermenihaber.am-ը գրում է.
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի՝ UNISEF-ի անցկացրած հետազոտության համաձայն՝ Թուրքիայում ապրող անչափահասներն ամենից հաճախ են դժգոհ իրենց կյանքից։
UNISEF-ը ուսումնասիրություն է անցկացրել Եվրամիության և Տնտեսական համագործակցության ու զարգացման կազմակերության (OECD) անդամ 41 երկրներում։ Ուսումնասիրության ընթացքում հաշվի են առնվել երեխաների ֆիզիկական և հոգեկան առողջության վիճակը, կրթության մակարդակը և հանրային միջավայրի պայմանները։ Այդ տվյալները վերցել են յուրաքանչյուր երկրի պաշտոնական փաստաթղթերից;
Արձանագրվել է, որ ֆիզիկական և հոգեկան առողջության ու ընդունակությունների առումով երեխաներն ամենից բարենպաստ վիճակում են Նիդերլանդներում, Դանիայում և Նորվեգիայում։ Այս չափանիշով Թուրքիայի վերաբերյալ եզրակացություն չի ներկայացվել, քանի որ գնահատման համար անհրաժեշտ որոշ տվյալներ բացակայել են։
Սակայն պարզվել է, որ Թուրքիայում մինչև 15 տարեկան երեխաների միայն 53 տոկոսն է գոհ իր կյանքից։ Այս ցուցանիշով Թուրքիան գրավել է ցանկի վերջին հորիզոնականը։ Ամենաերջանիկ անչափահասները, ըստ ուսումնասիրության, ապրում են Դանիայում․ այստեղ իր կյանքից գոհ է մինչև 15 տարեկան երեխաների 90 տոկոսը։ Երկրորդ տեղում Մեքսիկան է՝ 86 տոկոս, երրորդում Ռումինիան՝ 85 տոկոս։
Միևնույն ժամանակ արձանագրվել է, որ Թուրքիայում մանկական մահացությունը կազմում է 1․96 տոկոս, իսկ երեխաների շրջանում ինքնասպանության մակարդակը՝ 2․4։