Ինչպես արժանանալ տղամարդու սիրուն՝ իմանալով նրա Կենդանակերպի նշանը․․․
Ինչպե՞ս արժանանալ Խոյի սիրուն
Խոյերը չափազանց համառ են եւ քմահաճ: Կենդանակերպի այս նշանի ներքո ծնված տղամարդուն սիրահարված կանայք պետք է պատրաստ լինեն իշխելու նրա մշտական ձգտմանը: Խոյը վերահսկելու է իր ընկերուհու բոլոր գործողությունները եւ միշտ դժգոհ է լինելու ամեն ինչից: Եթե աղջիկը մտադիր է նրա հետ լուրջ հարաբերություններ կառուցել, ստիպված կլինի հարմարվել այդ իրավիճակին կամ համբերատար սպասել, մինչեւ առիթ լինի նրբանկատորեն խնդիրների լուծման սեփական տարբերակն առաջարկել: Սակայն միշտ պետք է հիշել, որ Խոյի կողքին ընդմիշտ երկրորդ դերին եք արժանանալու:
Սեքսի հարցում Խոյերը միշտ ձգտում են ստանալ այն, ինչ ուզում են: Սեքսը նրանց համար ֆիզիոլոգիական անհրաժեշտություն է, որը կապ չունի միայն սիրո հետ: Խոյերն անկողնում պահանջկոտ են եւ հակված չեն զիջումների:
Ինչպե՞ս արժանանալ Ցուլի սիրուն
Ցուլի սիրուն ձգտող կնոջը միայն ցավակցել կարելի է: Նրանց հետ հարաբերությունները մշտական պայքար են, երբ ոչ մի վայրկյան չի կարելի կորցնել զգոնությունը: Եթե Ցուլը հանկարծ քնքշություն եւ հնազանդություն է ցուցաբերում, պետք չէ վստահել: Նա մեկ ակնթարթում կարող է փոխվել: Ցուլերի հետ հարկավոր է նրբանկատ լինել, բայց համառ եւ պահանջկոտ: Նրանք չեն սիրում կանանց, ովքեր պատրաստ են իրականացնել իրենց բոլոր ցանկությունները: Նման կանանց հանդեպ Ցուլերն արագորեն կորցնում են հետաքրքրությունները:
Սեքսի հարցում նրանք չափազանց հնարամիտ են, բայց Ցուլերից քնքուշ բառեր սպասել իմաստ չունի: Վիրավորվելու կարիք չկա, Ցուլերի համար անպարկեշտ խոսքերը հենց քնքշության արտահայտություն են:
Ինչպե՞ս արժանանալ Երկվորյակների սիրուն
Երկվորյակները շատ ռոմանտիկ են, այդ պատճառով թեթեւամիտ են թվում: Կենդանակերպի այս նշանի ներքո ծնված տղամարդիկ իդեալիստ են, նախընտրում են կնոջ մեջ արքայադուստր տեսնել: Եթե նա ինչ-որ բանով չի համապատասխանում այս կերպարին, Երկվորյակները զգուշանում են: Ինչպե՞ս արժանանալ Երկվորյակ տղամարդկանց սիրուն: Պարզապես ինչ-որ ժամանակ անսպասելիորեն լքել նրանց: Միայն այդ դեպքում Երկվորյակները մինչեւ ականջները կսիրահարվեն: Հետո արդեն կարելի է բացատրել, որ արքայադուստրերը միայն հեքիաթներում են լինում:
Սեքսի հարցում Երկվորյակները քնքուշ են, բայց եւ ոչ այնքան էմոցիոնալ: Մերձեցման ժամանակ նրանք նախընտրում են քնքուշ խոսքեր ասել եւ ուզում են, որ զուգընկերուհին նույն կերպ պատասխանի: Եթե ամեն ինչ նորմալ ընթանա, Երկվորյակ տղամարդը կբացվի, կհամաձայնի տարբեր փորձերի:
Ինչպե՞ս արժանանալ Խեցգետինի սիրուն
Խեցգետինները փակ մարդիկ են: Նրանք չեն կարող բացահայտորեն դժգոհություն հայտնել կնոջ պահվածքի կապակցությամբ, կարող են երկար ժամանակ հանդուրժել այն, ինչ իրենց դուր չի գալիս: Իսկ հետո, ոչինչ չբացատրելով, անսպասելիորեն անհետանալ նրա կյանքից: Այդ պատճառով Խեցգետին տղամարդկանց հետ հարկավոր է զգույշ եւ ուշադիր լինել, հատկապես, եթե ուզում եք արժանանալ նրա սիրուն: Խեցգետինները շատ զգայուն են եւ խոցելի, սուր են արձագանքում նույնիսկ աննշան անքաղաքավարությանը, այդ պատճառով հարկավոր է նրանց հետ զգույշ լինել: Խեցգետինները կարող են աչք փակել կնոջ թափթփվածության, անխնամ սանրվածքի եւ մատնահարդարման վրա, բայց երբեք չեն ների անքաղաքավարությունը:
Սեքսում Խեցգետինները սիրում են փորձերն ու նորարարությունը: Այդ պատճառով հարկավոր է պատրաստ լինել, որ նրանց հետ սեքսը կարող է ցնցել ձեզ: Բայց վախենալ պետք չէ. Խեցգետինները քնքուշ են, ուշադիր եւ անկողնում թույլ չեն տա որեւէ բան, որը դուր չի գա իրենց զուգընկերուհուն:
Ինչպե՞ս արժանանալ Առյուծի սիրուն
Առյուծները կտրականապես չեն ընդունում ոչ մի քննադատություն: Ոչ մի դեպքում չի կարելի նրանց ասել, որ այնպես չեն հագնվել կամ ինչ-որ բան սխալ են անում: Առյուծը կպայթի եւ կկոպտի: Բայց, միաժամանակ, կընդունի կնոջ ասածն ու կփորձի ուղղել սխալը: Այդ պատճառով հարկավոր է Առյուծներին նրբանկատորեն նկատողություն անել: Որպեսզի Առյուծը հարգի աղջկան, վերջինը պետք է առավելագույնս ազնիվ լինի նրա հետ: Առյուծը նախընտրում է, որ կինը չլռի, այլ հանգիստ ու պարզ բացատրի իր պահանջները: Առյուծի հետ պետք է լուրջ լինել:
Սեքսի հարցում Առյուծները նախընտրում են զուգընկերուհու անկեղծ հուզականությունը: Եթե նա լարված է, իրեն թույլ չի տալիս տնքալ կամ բղավել, Առյուծը կսկսի ձանձրանալ:
Ինչպե՞ս արժանանալ Կույսի սիրուն
Կույսերն ամեն ինչում կատարելություն են սիրում: Նրանց սիրտը գրավելու համար հարկավոր է պահանջկոտ լինել: Կնոջ նման պահվածքի դեպքում Կույս տղամարդն իրեն կատարելագործելու ձգտում կտեսնի եւ կընդունի բոլոր պահանջները: Հարկավոր է հազվադեպ գովաբանել Կույսերին՝ հասկացնելով, որ նա կարող է ամեն ինչ շատ ավելի լավ անել: Բայց որպեսզի Կույս տղամարդն իսկապես սիրահարվի, հարկավոր է նրան ցույց տալ, որ գոնե ինչ-որ բանում նա կնոջից առավել է:
Սեքսի հարցում Կույսերի հետ հարկավոր է զուսպ լինել: Բայց եթե ինտիմ հարաբերություններում նրան համարձակ ինչ-որ բան առաջարկեք՝ ասելով՝ «Դու ավելի լավ կարող ես», նա անմիջապես գործի կանցնի եւ կիրականացնի զուգընկերուհու ամենահամարձակ սեքսուալ երեւակայությունները:
Շարունակությունն այստեղ՝ Ինչպես արժանանալ տղամարդու սիրուն՝ կախված կենդանակերպի նշանից