Մոսկվայի բնակելի շենքերից մեկի վեցերորդ հարկից ընկնելուց հետո երեխան հոսպիտալացվել է: Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով մայրաքաղաքային դատախազության մամլո ծառայությանը, երեխայի ընկնելու առնչությամբ ստուգումներ են սկսվել:
«Նախնական տեղեկության համաձայն՝ 2018 թվականին ծնված երեխան սեպտեմբերի 3-ին ընկել է շենքի 6-րդ հարկի բնակարանի պատուհանից: Տղան հոսպիտալացվել է»,- ասվում է գերատեսչության մամլո հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ բնակարանում այդ ժամանակ գտնվել է 2011 թվականին ծնված աղջիկ, մեծահասակներ տանը չեն եղել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



