«Սիրո Խոստովանություն» այսպես էր կոչվում սեպտեմբերի 2-ի ներկայացումը Արա Երնջակյանի բեմադրմամբ, վերջապես հանդիսատեսը ունեցավ հնարավորություն կրկին վայելել սիրված դերասանների խաղը և  ներկայացումները:

Blognews.am-ը նույնպես ներկա գտնվեց Կամերային թատրոնի բացօդյա հարթակում: Ամեն ինչ արված էր գեղեցիկ և հարմարավետ հանդիսատեսի համար, նաև կար գինու հյուրասիրություն Van Cat-ից, թեյ և սուրճ:



Մեզ հետ զրույցում կամերային թատրոնի տնօրեն և րեժիսոր Լուսինե Երնջակյանը նշեց.


«Այս միտքը իրականություն դարձավ ճարտարապետական համալսարանի շնորհիվ: Բացօդյա հարթակի ֆորմատը մեզ համար նոր է, վերջին պահին մենք ստացանք թույլատվություն և 6 ամիս հետո մենք իհարկե որոշեցինք այդ հնարավորությունից օգտվել, քանի որ կարոտը արդեն խեղդում էր և՛ դերասաններին, և՛ հանդիսատեսին, և՛ մեզ:

Դահլիճը վերանորոգել ենք ընդամենը մեկ շաբաթում, բավականին անհույս վիճակում էր տարածքը գտնվում, բայց այժմ վերածվել է բավականին հարմարավետ և հաճելի միջավայրի:

Մինչև սեպտեմբերի վերջ պլանավորում ենք շարունակել ներկայացումները, արդեն հստակ նշանակված մի քանի

 ներկայացում ունենք՝ «Սիրո խոստովանություն», «Չկա տղամարդ, չկա պրոբլեմ», «Տղաները չափն անցնում են» և «Շոու համար 3» ներկայացումները, այնպես որ թատերասերները կարող են գալ և վայելել:

Նաև ցանկանում եմ նշել, որ մենք պահպանում ենք բոլոր անվտանգության կանոնները, սեղանները տեղադրված են իրարից հեռու, ամբողջը ախտահանվում է»:





Դերասան Ռաֆայել Երանոսյանը նշեց, որ հուզմունքը շատ էր և բոլորը կարոտով էին լցված: 

«Բոլորս էինք հուզված, հանդիսատեսը նույնպես չգիտեր ինչպես դրսեվորել իրեն այսքան երկար դադարից հետո և ամբողջովին այլ միջավայրում: Ամբողջ ընթացքում մենք փործում էինք անել ամեն ինչ որպեսզի հանդիսատեսը չզգար Կամերային թատրոնի բացակայությունը և ջերմության պակասը, բայց միևնույնն է երբ չկա հանդիսատես և դու չես ստանում այդ ջերմությունը, այդ ամենը դառնում է արհեստական մի բան»:




Նյութը՝ Լիյա Մարուխյանի 
Լուսանկարները՝ Դիանա Կարապետյանի


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել