Armsport.am-ը գրում է.

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» սեփականատեր հանդիսացող City Football Group (CFG) ընկերությունը ձեռք է բերել ֆրանսիական «Տրուա» ակումբը, որը հանդես է գալիս Ֆրանսիայի ուժեղագույն երկրորդ դիվիզիոնում՝ Լիգա 2-ում:  Այդ մասին հայտնում է ընկերության պաշտոնական կայքը։ 2019/20 մրցաշրջանում թիմն առաջնությունում զբաղեցրել էր 4-րդ տեղը:

CFG-ն զբաղվում է ֆուտբոլային բիզնեսում ներդրումներ կատարելով, աշխարհի տարբեր երկրներում ակադեմիաների ցանցերի ընդլայնմամբ, մարքեթինգով, կառավարմամբ և այլն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել