Armsport.am-ը գրում է.

«Մալաքյաններ եղբայրների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին  միջնորդությունները քննող դատական նիստերն այս պահին ընթացքի մեջ են»,-այս մասին ArmSport-ի հետ զրույցում ասաց եղբայրների փաստաբան Գոռ Միքայելյանը:

Փաստաբանը հայտնեց, որ եղբայրներից մեկի վերաբերյալ նիստն արդեն ավարտվել է և սպասում են վճռի հրապարակմանը, իսկ մյուսինն ընթացքի մեջ է: 

Հարցին, թե որքանո՞վ է նա վստահ, որ սպասվող դատական պրոցեսում իրենց դիրքերն ամուր են և կարող է ապացուցել եղբայրների անմեղությունը, Միքայելյանն ասաց.  «Այն, որ մեր դիրքերն ամուր են, համենայն դեպս, ես դրանում չեմ կասկածում, բայց թե ինչի կհասնենք՝ այս պահին չեմ կարող ասել»:

Հիշեցնենք, որ Էդգար և Գոռ Մալաքյանները երեկ ազատ արձակվեցին Երևան քաղաքի Ձերբակալվածների պահման վայրից, քանի որ ժամը 23:40-ին և 23:45-ին լրանում էր նրանց՝ անազատության մեջ գտնվելու առավելագույն ժամկետը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ;

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել