Regionmonitor.com-ը գրում է.

Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան հայտարարել է, որ այժմ երկրում կորոնավիրուսի առաջին ալիքի երկրորդ բռնկումն է սկսվել:

Նախարարը նշել է, որ նման արդյունքի են հանգեցրել տոնական միջոցառումների ժամանակ անզգուշությունը, ինչպես նաև հարսանեկան արարողություններ անցկացնելու թույլտվությունը։

Քոջայի փոխանցմամբ`Թուրքիայում վերջին մեկ օրվա ընթացքում կորոնավիրուս է հայտնաբերվել ևս 1596 քաղաքացիների մոտ։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է ապաքինման 947 դեպք: Թուրքիայում կտրուկ աճել է կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվը: Վերջին 24 ժամում գրանցվել է մահվան 45 դեպք:

Թուրքիայում մինչև այժմ ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 273․301 և մահվան 6․462 դեպք։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել