Մենք չպետք է կանգնենք ոչնչի առաջ, մենք պետք է գնանք չխնայելով ինքներս մեզ, այնպես էլ բոլոր նրանց, ովքեր կկանգնեն մեր ճանապարհին և կփորձեն մեր ձեռքից խլել մեր երեխաների ապագան։
Եվ մե՛նք սա անելու ենք ոչ թե այն պատճառով, որ կորցնելու բան չունենք այլ այն պատճառով, որ ունենք շատ բան կորցնելու և այդ բանի անունը ՀԱՅՐԵՆԻՔ Է և այդ բանի անունը Հայաստանի Հանրապետություն է և այդ բանի անունը մեր երեխաների ապագան է։
Կեցցե, կեցցե ազատությունը
Կեցցե Հայաստանի Հանրապետությունը կեցցեն մեր երեխաները, որ ապրելու են ազատ և երջանիկ Հայաստանում ։

Սա վարչապետ Նիկոլ Փաշինյան-ի՝ անցյալում արված հայտարարություններից մեկն է, որին ես ու իմ նման շատ մարդիկ կողմ են ու ասեմ ավելին, իմ պատկերացումները հենց այսպիսին են ԱՄՈՒԼՍԱՐԻ հարցում, քանի որ ԱՄՈՒԼՍԱՐԸ ինձ համար հայրենիք է։
Եվ երբ ես ասում եմ կյանքի գնով էլ լինի պահելու ենք, հայրենիքի նկատմամբ այդպիսի վերաբերմունքից ելնելով եմ ասում ։
ԱՄՈՒԼՍԱՐԸ ՀԱՅՐԵՆԻՔ Է և ՎԵՐՋ ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել