1862 թ. Վասիլիյ Պուկիրևը պատկերեց իր հայտնի կտավը՝ «Անհավասար ամուսնությունը»։ Դրա սյուժեն, թվում է, հասկանալի ու պարզ է հենց առաջին հայացքից. երիտասարդ աղջիկն առանց սեփական կամքի ամուսնանում է հարուստ ծերուկի հետ։

Նախկինում տարածված երևույթ էր երիտասարդ աղջիկներին հակառակ իրենց կամքից ամուսնացնել ունևոր ծերուկների հետ։ Կտավում պատկերված հարսանիքին ներկա են հյուրեր, որոնց հեղինակը բաժանել է երկու խմբի՝ փեսացուի խումբ և հարսնացուի խումբ։ Առաջինի անդամները, որոնց թվում են զինվորականն ու նրա կողքին կանգնած տղամարդը, անկեղծ և անհամեստ հետաքրքրասիրությամբ նայում են հարսնացուին: Ծեր փեսացուին անձնվիրաբար նայում է ձախի տարեց կինը, ըստ երևույթին՝ խնամախոսուհին: Երկրորդ խմբում, բացի խաչեղբորը, կարելի է նշել նրա մոտ կանգնած տղամարդուն, որի լարված դեմքին հստակ կարդացվում է կենդանի մասնակցություն։

Ենթադրվում է, որ փեսացուի հետևին կանգնած կինը նրա զոքանչն է, քանի որ միայն զոքանչներին չէր թույլատրվում մոտենալ նորապսակներին։ Նրա հագուստը թաղման համար նախատեսված կասկածելի զգեստի է նման։ Փեսացուին նա այնքան էլ սիրով չի նայում։ Կտավի մյուս անկյունում կարելի է նկատել ևս մի տարեց կնոջ։

Խնամուց բացի հազիվ նկատվող երկու կանայք, ենթադրվում է, փեսացուի նախկին ու մահացած կանայք են։ Սակայն անհասկանալի է նկարի սյուժեից՝ արդյոք նրանք մահացած են սեփական մահով, թե փեսացուն է նրանց կյանքը խլել՝ երիտասարդ աղջկան կնության առնելու համար։

Հարսը միակ կերպարն է կտավում, որը պատկերված է լուսավոր տոներով։ Իրականում նա եղել է այն ժամանակների հարուստ մարդկանցից մեկի արտաամուսնական երեխան։ Ըստ ժամանակակիցների հուշերի՝ նկարիչը սիրահարված է եղել այդ աղջկան։ Կտավի առաջին էսքիզում հենց նա է պատկերված եղել աղջկա հետևում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել