1in.am-ը գրում է.
Մինչ ակտիվիստները քաղաքապետարանի առաջ նստացույց էին անում, քաղաքապետարանի աշխատակիցը հրաման էր ստացել հնձել գազոնը, որից հետո բացեցին ջուրը՝ այն ոռոգելու համար:
Ակտիվիստները նահանջելու փոխարեն սկսեցին զվարճանալ ջրի տակ: Նրանցից մի քանիսը երգում ու պարում էին, մյուսները նստած էին ջրից մի փոքր հեռու:
Ջուրը պատճառ չդարձավ, որ ակտիվիստները լքեն նստացույցի տարածքը: Ընդհակառակը, նրանք քաղաքապետարանի պատուհաններից նայող աշխատակիցներին կանչում էին՝ միանալու ջրոցիին:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/armenia_society_202014.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել