Aysor.am-ը գրում է.

Տեխասի համալսարանի Հարավ-արևմտյան բժշկական կենտրոնի ուռուցքաբանների կատարած հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ թթվածինը կօգնի վերացնել քաղցկեղային ուռուցքները:

Դեռ վաղուց բժշկությանը պարզ է դարձել, որ թթվածնի անբավարարությունը արագացնում է քաղցկեղում նոր արյունատար անոփթների աճը: Դա հանգեցնում է մետաստազի և քաղցկեղի մոտ գենետիկական անկայունության զարգացման: 

Այդ իսկ պատճառով մշակվել է մեթոդ, որի ժամանակ քաղցկեղային հյուսվածքները հարստացվում են թթվածնով: Բուժման այս եղանակը ըստ մասնագետների ամենաարդյունավետը կլինի, կբարելավի քաղցկեղային հիվանդությունների բուժման ընթացքը:

Պարզվել է, որ փոքր ուռուցքներն ավելի լավ են հարստանում թթվածնով, քան մեծ գոյացությունները: Այժմ գիտնականները պետք է պարզեն, թե ինչպես է ուռուցքն արձագանքում ճառագայթմանը թթվածնով հարստանալուց հետո: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել