Shantnews.am-ը գրում է.
«Մոսկվան պատասխանելու բան չունի»,- այսպես է «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան մեկնաբանել ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի հետ կապված իրավիճակը։
Նա հավելել է, որ Ռուսաստանի Դաշնությունը Գերմանիայից Նավալնիի վերաբերյալ ոչ մի փաստաթուղթ չի ստացել:
«Ռուսական կողմը ոչ մի նյութ չի ստացել այս հարցի վերաբերյալ` ո՛չ գլխավոր դատախազության կողմից նախապես ուղարկված հարցերի, ո՛չ էլ ռուս բժիշկների ավելի վաղ ուղարկված նամակների, ո՛չ էլ գերմանական կողմից այսօր արված հայտարարությունների վերաբերյալ… Զրո. ոչինչ՝ բացի քաղաքական հռչակագրերից»,- ասել է Զախարովան:
Նյութի աղբյուր՝ https://www.shantnews.am/news/view/753787.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել