Tert.am-ը գրում է․

Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանում՝ Նոյ ցածրահարկ առանձնատների թաղամասի կենտրոնական մասում, Երևանի քաղաքապետարանը բնակելի համալիրի մեկ մասնաշենքի հիմքերի կառուցման թույլտվություն է տրամադրել «Լույսեր» ՓԲ ընկերությանը:

Այս մասին  Tert․am-ի հետ զրույցում պատմեց  Նոյ թաղամասի սեփականատերերի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանը, որի խոսքով՝ նման շինթույլտվություն ՀՀ օրենսդրությամբ նախատեսված չէ: Ըստ նրա՝ վերոնշյալ տարածքում չորս բարձրահարկ շենքերի համալիրի  կառուցապատման համար քաղաքապետարանի կողմից տրամադրվել է միայն մեկի հիմքերի կառուցման շինթույլտվությունը, որի նմանը, որը  ըստ փաստաբանի,  ՀՀ օրենսդրությամբ գոյություն չունի։

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ «ԼՈՒՅՍԵՐ» ՓԲ ընկերությանը 2019թ. տրամադրված նախագծման թույլտվության համար հիմք են հանդիսացել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի և «ԱՐՏԱԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ» ՓԲ ընկերության դրական փորձաքննական եզրակացությունները։

Տիգրան Աթանեսյանն, ի պատասխան սրան, նշում է, որ շինարարության թույլտվություն տալու համար անհրաժեշտ էր իրականացնել հանրային լսումներ և համալիր պետական փորձաքննություն, պետք է անհատապես լսվեին և հաշվի առնվեին շահագրգիռ կողմերի կարծիքները, ինչը, Աթանեսյանի պնդմամբ՝ տեղի չի ունեցել:

Սրա վերաբերյալ Երևանի քաղաքապետարանից որոշակի պատասխան չեն տալիս․ հղում են անում 2012 թվականի մարտի 16-ի 405-Ն որոշման դրույթներին, որում նշվում է, որ նախքան կառուցապատումը օբյեկտի շինարարական հրապարակին կից՝ տեսանելի վայրում, Կառուցապատողը պետք է փակցնի տվյալ օբյեկտի շինարարական աշխատանքներին վերաբերող ցուցատախտակ, որը պետք է պարունակի տեղեկատվություն կառուցապատման օբյեկտի վերջնական տեսքը նկարագրող գունավոր էսքիզային պատկեր, ճարտարապետահատակագծային առաջադրանքի տրամադրման համարը և ամսաթիվը, կառուցապատման օբյեկտի մակերեսը, հարկայնությունը և նպատակային նշանակությունը և կառուցվող շենքին առնչվող այլ ինֆորմացիա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել