
Ուրեմն նայում էի 50 հեռուստահաղորդումների ռեյտինգները. առաջին 8 տեղերում հայկական սերիալներ են...Փաստորեն Հայաստանում 8 կինոսերիալ ա նկարահանվում առնվազն: Չիմացող մարդը, որ նայի էս վիճակագրությանը, անգամ կարող է ասել, որ կինոարտադրություն կա երկրում: Ախր մի պահ հասկացեք, գիտակցեք, անգամ լրատվական, քաղաքական (քաղաքականությունը հո ամբողջ ազգին պիտի հուզի) հաղորդումները առաջին ությակի մեջ չեն կարողանում մտնել, ֆուտբոլային հեռարձակումները նույնպես...
Դե միքիչ "թերահավատացի"(ամեն բան վաճառվում է, ռեյտինգը` հատկապես), ասեցի ինտերնետային, յութուբյան վյուերը ավելի ճիշտ բան կասեն...Ուրեմն...Մտա համապատասխան հեռուստաընկերությունների Յութուբի ալիքները, ու տեսեք ուրեմն...Սերիալների սերիաները հավաքում են 30 000 - 100 000 դիտում, միջինում 50 000 դիտում: Դիտումների քանակի աճը ուղիղ կապի մեջ ա սերիալի վերբեռնման(upload) վաղեմության հետ, բայց 50 000 միջին թիվը ապահովվում ա մի շավաթում:
Ախր սրանք էլ հո ինտերնետային ռեյտինգներ են, որոնք ապահովում են մարդիկ, որոնք հասանելիություն ունեն դեպի համացանցը, համակարգչից օգտվել գիտեն, գիտեն յութուբը ինչ ա, սրանք ոչ կտրված, օր օրի վերացող, անհայտացող գյուղում ապրող ծերունիներ են, ոչ էլ ամբողջ օրը լվացք անող ու փռող, հարևան ընդունող, հարևանի մոտ հյուրընկալվող տնաշխատուհիներ: Սրանք մարդիկ են, որոնք հասանելիություն ունեն դեպի Dr House, The lost, The bing bang theory, Two and half men, Mentalist, Lie to me, Californication, Top Gear և հազար ու մի որակյալ կինո- ու հետուստա- արտադրանքի , որ կարող են բավարարել ցանկացած նախասիրություն, ցանկացած պահանջարկ ու անել դա որակով: Բայց էդ մարդիկ ընտրում են հայկական սերիալներ: Սա՛ է փաստը, տիկնա՛յք և պարոնա՛յք: Էս փաստի հետ խաղ մի՜ արեք: Հասարակություն ջան, էս փաստը որպես հանցագործություն մի դիտի ու ոչ էլ փնտրիր ու ընտրիր ինչ-ոչ մեկի մեղավորի աթոռին նստեցնելու, էդ աթոռը արդեն զբաղված է, ընդ որում` հենց քեզանով:
Ուրեմն...Յութուբի դիտումները կառավարությունը, իշխանությունը բարձրացնել ու իջացնել չեն կարող: Էդ թիվը միայն ու միայն կախված է էն մարդուց, որ նստում է համակարգչի առջև, հավաքում youtube.com , ու փնտրում "Առողջ վատառողջ", "Խելացի հիմար", "Ազատ բռնություն", "Քնքուշ դաժանություն", "Կատակով լուրջը" հականիշների զույգերից մեկը ու իր ազատ ժամանակը որոշում ընդունում ծախսել (որն ազատ, անկախ ընտրություն է) հենց էդ վիդեոյի դիտման վրա: Արդյունքում ձևավորվում է նորին գերազանցություն "Ռեյտինգը", որը, այո՛, ազատ կապիտալիստական երկրում պետք է որոշող լինի, թե ինչ պետք ա լինի, ու ինչ չպետք ա լինի եթերում...
Ուրեմն...Հեռուստաընկերություններին մեղադրել, որ ի՞նչ անել...Պարզագույն դասական տնտեսագիտական աքսիոմը պնդում ա. առաջարկը բավարարում է պահանջարկին: Եվ ո՛չ հակառակը: ՀՀ հեռուստասպառողները ձևավորում են պահանջարկը նման ապրանքների, և նոր միայն հեռուստաընկերությունները առաջարկով պատասխանում են դրան, և անում են դա բավականին հաջող. ռեյտինգը վկա:
Ուրեմն...Իրականում խնդիր չկա: Որովհետև խնդիրը ծագում է այն ժամանակ, երբ առաջարկը ի վիճակի չի լինում պատասխանել պահանջարկին: Ուրեմն խնդիրը այն է, որ խնդիր չկա, խնդիրը այն է, որ խնդիր չի ծագում...
Ուրեմն...(այստեղ պետք է որ լինի լուծումը` պայմանով, որ այն կունենա ռեյտինգ...) :