1in.am-ը գրում է.

ԿՀՎ-ի թանգարանում ցուցադրվել է Բեն Լադենի ինքնաձիգը: Ինքնաձիգը աշխատանքային վիճակում է, դրա վրա, անհասկանալի պատճառներով, առկա է կեղծ չինական դաջվածք՝ ասում է ITAR-TASS-ը՝ հղում կատարելով ԶԼՄ-ների տեղեկություններին: 

ԶԼՄ-ներում նշվում է, որ այն պահին, երբ հատուկ ջոկատայինները ներխուժել են Բեն Լադենի սենյակ, նա ոչ միայն չի հասցրել կրակ բացել, այլև անգամ հասնել ինքնաձիգին: 

Ինքնաձիգը առգրավել էին ԱՄՆ հատուկ նշանակության ստորաբաժանման օպերացիայի ժամանակ, երբ 2011թ. ոչնչացվեց «թիվ մեկ» ահաբեկիչը Պակիստանի Աբոտաբադ քաղաքում: 

Իրենց հետ ամերիկյան ծովային հետևակայինները վերցրել էին ոչ միայն սպանված Բեն Լադենին, այլև մի շարք փաստաթղթեր, ինչպես նաև նրա անձնական իրերը՝ ներառյալ զենքը: Ներկայում «ԱԿ-47»-ը ցուցադրված է ԿՀՎ-ի թանգարանում: 

ԿՀՎ-ի թանգարանում թույլատրվում է միայն այդ կազմակերպության աշխատակիցների ու հատուկ հրավիրյալների մուտքը:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել