Աշխարհում հայկական ամենահին համայնքներից մեկը գտնվում է Անգլիայում։ Անգլիայի հայերը կազմում են ակտիվ ու կենսուրախ սփյուռք, որը, բնականաբար, հայկական հետաքրքրություններ ունի։

Առաջին հայերը սկսել են բնակություն հաստատել մշուշոտ Ալբիոնում դեռ վաղ միջնադարում։ Արդեն VII դարում անգլիական հողեր էր այցելում բանաստեղծ Գրիգորիսը, ով Անգլիայի մասին հայերենով ստեղծագործել է։

XIII դարում Անգլիայում բնակություն հաստատեցին Կիլիկիայից տեղափոխված հայ հոգևորականներն ու արհեստավորները։ Իսկ XVII-XIX հարյուրամյակներում հայ-անգլիական հարաբերությունների իրական բումը սկսվեց։ Բանն այն է, որ անգլիացիները հսկողության տակ առան մոնղոլական Հնդկաստանը, որտեղ առևտրով էին զբաղվում բազմաթիվ հայ վաճառականներ՝ Իրանից եկած։

Հնդկահայերը այդ ժամանակաշրջանում սկսում են այցելել անգլիական ափեր՝ իրենց հետ Ալբիոն տանելով նախկինում տեղացիներին անհայտ թանկարժեք ասիական իրեր։ Տաղանդավոր հայ վաճառականներից շատերը անգլիական քաղաքացիություն են ստանում, ինչպես նաև բրիտանական հասարակությունում մեծ հարգանքի ու սիրո արժանանում։

Հնդկական Մադրաս քաղաքի ականավոր հայ Էդուարդ Քարմայանը XIX դարի սկզբին դարձել է լորդերի պալատի մշտական անդամ։ Նրա որդին՝ Ռաֆայել Ալեքսանդրը, 1820-ականների վերջին լոնդոնյան շերիֆի կարևոր պաշտոնն է ստացել։ Հայկական մշակույթով լրջորեն հետաքրքրվում էր անգլիացի մեծ բանաստեղծ լորդ Բայրոնը, ով անգամ ուղևորվել էր Վենետիկի Մխիթարյան միաբանություն՝ հայոց լեզուն ուսումնասիրելու։

Արդեն 1835 թ. հայկական սփյուռքը ծնունդ է առնում Մանչեստերում։ 1870 թ. մաչեստերյան հայերը սեփական միջոցներով կառուցում են Անգլիայում առաջին հայկական եկեղեցին՝ Սուրբ Երրորդությունը։ XIX դարի վերջին Լոնդոնում իր դռներն է բացում Հայկական ակումբը, որը միավորում է հասարակության տարբեր խմբերից ավելի քան 500 հայի։

1915 թ. ցեղասպանությունից հետո Թուրքիայից շատ հայեր տեղափոխվել են Անգլիա։ Օրինակ՝ Լոնդոնում է հիմնվել հայ նավթային մագնատ Գալուստ Գյուլբենկյանը։ XX դարում անգլիական հողերում նոր հայրենիք են գտնում Լիբանանից, Իրանից և անգամ Եթովպիայից հայ գաղթականները։  

Այսօր Մեծ Բրիտանիայում մշտական բնակություն է հաստատում և աշխատում շուրջ 30 հազար էթնիկ հայ։ Գործում է չորս հայկական եկեղեցի և բազմաթիվ դպրոցներ, մշակութային հիմնադրամներ և կենտրոններ։ Անգլիայում տարբեր ժամանակաշրջանների հայտնի հայերից են օդաչու Մոնիկ Աղազարյանը, կինոդերասան Էնդի Սերքիսը, ճարտարապետ Արո Բադելյանը և այլք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել