Ermenihaber.am-ը գրում է.

Սիրիայում առաջին անգամ տեղի են ունեցել թուրք-ռուսական զինված ուժերի համատեղ ուսումնավարժանքները: Այս մասին հայտնել է Սիրիայում ռուսական «Հակամարտ կողմերի հաշտեցման կենտրոնի» փոխնախագահ Ալեքսանդր Գրինկևիչը:

Ուսումնավարժանքների շրջանակում թուրքական և ռուսական ուժերն աշխատանքներ են իրականցրել Սիրիայում դիվերսիոն խմբերը վնասազերծելու, վնասված սարքավորումները տարհանելու և վիրավորներին բժշկական օգնություն ցուցաբերելու սցենարով:   

Գրինկևիչը նշել է, որ այս ուսումնավարժանքների նպատակն է, որ ռուսական և թուրքական ուժերը Իդլիբի ապառազմականացված գոտում իրականացվող համատեղ պարեկային հերթապահությամբ ապահովեն տեղի անվտանգությունը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել