Արմավիր գյուղի «Պռոշյան կոնյակի գործարանի» մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհը Նախնական տվյալով զոդման աշխատանքի հետեւանքով է եղել։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 1-ին, լրագրողների հետ զրույցում ասաց գործարանի հիմնադիր-սեփականատեր Արմեն Գասպարյանը։

«Այստեղ շինարարական աշխատանքներ են կատարել։ Ըստ երեւույթին՝ զոդումից պայթյուն է եղել»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով մահացել են մասնաճյուղի, զոդման աշխատանքներ կատարող ձեռնարկության տնօրենները։

Չորս վիրավորները տեղափոխվել են Երեւան. միջին այրածքներ ունեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել