Regionmonitor.com-ը գրում է.

Օգոստոսի 31-ին տեղի ժամանակով 22:40-ին, իսրայելական կործանիչները Գոլանի բարձունքների օդային տարածքից հարվածներ են հասցրել Դամասկոսի հարավում գտնվող սիրիական բանակի օբյեկտների ուղղությամբ: 

Սիրիական լրատվամիջոցների հաղորդմամբ`հարվածների հետևանքով 2 սիրիացի զինծառայող է զոհվել, ևս 7-ը վիրավորվել: Սիրիական կողմը կրել է նաև նյութական վնասներ:

Ավելի վաղ սիրիական «Ալ Վաթան» թերթը հաղորդել էր Քասվա շրջանում հրթիռային հարձակումների մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել