Միշտ չէ, որ մայրիկները ուրախություն են զգում: Լինում են պահեր, երբ ցանկանում են շուտ քնել: Պատահում է, որ աշխատավայրում զանգում են ամուսիններին և սկսում են լացել: Մայրիկների կյանքը այդքան էլ հեշտ չէ, որքան պատկերացնում են բոլորը: 

Ահա թե ինչ անել, որպեսզի համեմատաբար թեթև անցնեն օրերը և երեխաները գնահատեն 

Պետք չէ պլանավորել ողջ օրը

Մեր առօրյան երբեք չի նմանվի փայլուն ամսագրերի նկարներին: Երեխաներն ամեն օր չեն հագնվի գեղեցիկ, կամ նորաձև: Առողջ օրգանական սնունդ ընդունել օրը երեք անգամ անիրատեսական է: Եվ դրանում ոչ մի վատ բան չկա: Երբեմն կատարյալ օրն այն է, երբ այն անցկացնում ես գիշերազգեստով ու առավոտից երեկո հեռուստացույց ես դիտում: Պարզապես հանգստացեք և ազատ զգացեք ընտրություն կատարելու հարցում, և երեխաները երախտապարտ կլինեն Ձեզ:

Պետք է հարմարվեք մշտական աղմուկին

Շատ մայրիկներ ժամանակի մեծ մասը ծախսում են երեխաներին հանգստացնելով: «Դադարիր գոռալ», «Լռիր» .ի վերջո հոգնում են դա կրկնելուց: Այո, երեխաները աղմկում են: Նրանք բարձրաձայն շարժվում են, բարձրաձայն խոսում և տարբեր սենյակներից միմյանց վրա գոռում:

Թույլ տվեք երեխաներին հպարտանալ իրենցով

Ամեն երեկո մենք խնդրում ենք մեր երեխաներին դնել իրենց խաղալիքները տուփերի մեջ: Մայրիկները կարծում են, որ իրենց փոքրիկ երեխաները կարող են տեսակավորել խաղալիքները իրենց տարաների մեջ: Որքան էլ որ երեխաները չկարողանան հավաքել ու տեղավորել իրենց իրերը: Սակայն, երբ երեխաները հավաքում ու տեղավորում են դրանք ցույց տվեք, որ հպարտ եք ու շնորհակալ: 

Թույլ տվեք, որ նրանք սխալներ անեն

Շատ դժվար է չխառնվել այն գործերին, որոնք երեխաներն են անում: Մայրիկները միշտ փորձում են ուղղել իրենց երեխաներին, կարծելով, որ այդ ուղղումից հետո նրանք ճիշտն են անելու: Բայց՝ ոչ: Նրանք այնքան են նույն սխալը անելու մինչև ինքնուրույն սովորեն: 

Մի՛ շտապեք

Մեր օրերը լի են անվերջանալի գործերով: Երբ անհանգստանում եք, այդ անհանգստությունը փոխանցվում է նաև երեխային: Երեխային ավելի շատ ուշադրություն է անհրաժեշտ, քան աշխատանքին: Նամակները կսպասեն, իսկ երեխայի ժամանակը՝ոչ:
Աշխատեք վայելել նրանց հետ անցկացրած յուրաքանչյուր պահն ու ժամանակը: Դա Ձեզ ավելի լավ մայր կդարձնի: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել