Ելնելով բնավորության առանձնահատկություններից, ուժեղ գծերից և թույլ կողմերից՝ յուրաքանչյուր կենդանակերպի նշանի մոտ տարիքը յուրահատուկ կերպով է դրսևորվում, իսկ որոշների մոտ ընդհանրապես չի դրսևորվում:
Եկեք տեսնենք ինչպես է ծերանում յուրաքանչյուր կենդանակերպի նշան․
Խոյ
Խոյերը նախընտրում են չնկատել իրենց տարիքը։ Նրանք ապրում են տվյալ պահի ու ակնթարթի համար եւ չեն մտածում, թե ինչ է իրենց սպասվում ապագայում։ Նրանց ոգու կայտառությունն իրենց ուժ եւ էներգիա է տալիս՝ մշտապես երիտասարդ մնալու համար։ Օրինակ, 60 տարեկանում Խոյը կարող է մոտոցիկլետ վարել, եւ դա անել նույն ոգեւորությամբ ու խանդավառվածությամբ, ինչպես նախկինում։
Ցուլ
Ցլերը պաշտում են շատ ուտելը, այդ պատճառով տարիքին զուգահեռ նրանք ավելորդ քաշ են ձեռք բերում։ Տարիների ընթացքում ցլերը կորցնում են իրենց ճկունությունը. ընդ որում, ոչ միայն ֆիզիկապես, այլեւ հոգեպես։ Սակայն նրանք դիմացկուն են, հետեւաբար շատ երկար են ապրում։
Երկվորյակներ
Երկվորյակները երիտասարդ հասակում իրենց առաջ մի նպատակ են դնում ու աստիճանաբար փորձում են հասնել դրան՝ չնկատելով տարիները։ Երկվորյակները երբեք աշխատանքից շուտ տուն չեն վերադառնա, եւ դուք նրանց հոգնած չեք տեսնի, քանի որ երկվորյակները երբեք հանգստանալու ցանկություն չեն ունենում։ Նրանք իրենց կարիերայում հաջողակ են մինչեւ թոշակի անցնելը կամ դրանից էլ ավելի։
Խեցգետին
Խեցգետինները լինում են երկու տեսակ. նրանք, ովքեր ընդհանրապես չեն ծերանում, եւ նրանք, ովքեր անգամ ծեր հասակում մտածում են իրենց շրջապատող մարդկանց մասին, օրինակ՝ Մայր Թերեզան։ Խեցգետինները մեծանալով նմանվում են «դասական» պապիկի եւ տատիկի կերպարներին, ովքեր շատ թոռներ են ցանկանում ունենալ։
Առյուծ
Առյուծներն իրենց բնույթով տարիքին զուգահեռ ավելի ու ավելի ուժեղ են դառնում։ Իսկ ծերության ժամանակ նրանք շատ հանգիստ ու վեհանձն բնավորություն են ձեռք բերում։ Նրանք մեծ հարգանքի եւ բարձր հեղինակության պահանջ են զգում եւ հենց սա է պատճառը, որ երիտասարդ տարիքում առյուծները փորձում են հասնել իրենց բոլոր նպատակներին ու ցանկություններին։
Կույս
Շատ կույսեր տարիքին զուգահեռ ավելի բացասաբար են սկսում ընկալել աշխարհը՝ հատկապես երբ կորցնում են իրենց վերահսկողությունը։ Նրանք սիրում են պահել իրենց սլացիկ ու գեղեցիկ կազմվածքն ու առողջությունը՝ մշտապես փորձելով կատարելագործել իրենց ուղեղի աշխատանքը։ Ուստի կույսերը հասուն տարիքում իսկական ջենտլմեն ու լեդի են դառնում. ճիշտ է, մի փոքր խիստ, բայց շատ խելացի։
Շարունակությունն այստեղ՝ Ինչպե՞ս են ծերանում Կենդանակերպի նշանները