Կշեռքներին խանգարում է գործել, երբ ամեն ինչ արագ ու հապշտապ են անում: Սակայն, պետք չէ կորցնել համբերությունը, միգուցե այդպիսի իրավիճակը ճակատագրական դեր ունենա Ձեր կյանքում:

Հարազատներն ու կոլեգաները հաստատ կգնահատեն աշխատասիրությունը և խելքը: Մի՛ ամաչեք հաճոյախոսույուններից, դրանք կօգնեն, որպեսզի էլ ավելի մոտիվացված աշխատեք: 

Ակտիվ հանգիստ, ոչ ստանդարտ հանգիստ, ճանապարհորդություն բնության գրկում. սա կօգնի, որպեսզի էլ ավելի արդյունավետ աշխատեք:

«Եթե կյանքը ինձ հնարավորություն տար, ես ատամներով դա կպահեի» արհատայտություն, որը ասում են բազմաթիվ մարդիկ, սակայն չեն անում դա: Սակայն, սա Կշեռքներին չի վերաբերում, Դուք ամեն ինչ անում եք, որպեսզի բարելավեք Ձեր կյանքի մակարդակը: 

Լարված աշխատանքային մթնոլորտը կարող է առողջական խնդիրների պատճառ դառնալ: Կշեռքնե՛ր, եթե զգում եք, որ աշխատանքի վայրում լարված իրավիճակ է, ապա Դուք կենտրոնացեք միայն աշխատանքի վրա: 

Անձնական կյանքը կարող է զարմացնել, ինչպես ամուսնացածներին, այնպես էլ ոչ ամուսնացածներին: Կյանքը կարող է Ձեզ նոր անակնկալներ մատուցել:

 Կշեռքները խորամանկ խոհեմություն ունեն, ինչը օգնում է ցանկացած իրավիճակ իրենց օգտին դարձնել:

Այս նշանը ունի անհնարինը նկատելու ունակություն: Հենց այս նշանի տակ են ծնվում քաղաքագետներն ու ռազմավարները: 

Կշեռքները խարդավանքների մասին լսում են միայն իրենց թիկունքում, դրանց ոչ մի ուշադրություն դարձնելու կարիք չկա: Ավելի լավ է զբաղվել աշխատանքով և ուշադրություն չդարձնել բամբասանքներին: 

Քանի որ Կշեռքները խմբակային սպորտի սիրահարներ չեն, խորհուրդ է տրվում սար բարձրանալ, կամ հեծանիվ քշել: Յոգան և մեդիտացիան նույնպես դրական ազդեցություն կունենան: 

Նոր իրեր գնել դեռևս պետք չէ: Ուշադիր եղեք և լավ ուսումնասիրեք տվյալ ապրանքը նախքան այն կպատվիրեք: 

Հնարավոր է, որ խոշոր խաբեություններ չլինեն, բայց վաճառողները նախընտրում են լռել մանրամասների մասին: Վերադարձը երկար և ձանձրալի ընթացակարգ է, և հաշվարկը հիմնված է դրա վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել