1. Փողի հանդեպ վերաբերմունքը
Տղամարդը պատրաստ է իրեն անհրաժեշտ իրի համար երկու անգամ ավելի վճարել: Կինը կվճարի զեղչված ապրանքի համար, չնայած այն իրեն բացարձակ պետք չէ:
2. Իրավիճակը լողասենյակում
Տղամարդը լողասենյակում 6 իր ունի՝ ատամի խոզանակ, ատամի մածուկ, ածելի, շամպուն, օճառ, սրբիչ: Կինը՝ միջինը 337: Տղամարդն ի վիճակի չէ դրանցից 20-ից ավելին ճանաչել:
3. Դիրքորոշումը վիճելիս
Վիճելիս վերջին խոսքը կնոջինն է: Այն ամենը, ինչ կնոջ վերջին խոսքից հետո կասի տղամարդը, նոր վեճի կհանգեցնի:
4. Հայացք ապագային
Կանայք իրենց ապագայի համար անհանգստանում են մինչեւ ամուսնանալը: Տղամարդիկ իրենց ապագայի համար երբեք չեն անհանգստանում, քանի դեռ չեն ամուսնացել:
5. Հաջողություն
Հաջողակ տղամարդը նա է, ով ավելի շատ է վաստակում, քան նրա կինը կարող է ծախսել: Հաջողակ կինը նա է, ում հաջողվել է այդպիսի տղամարդ գտնել:
6. Ամուսնություն
Կանայք ամուսնանում են՝ հուսալով, որ ամուսինը կփոխվի: Երբ տղամարդն ամուսնանում է, չի ցանկանում, որ իր կինը փոխվի, բայց նա, միեւնույն է, դա անում է:
7. Գեղեցիկ հագուստ
Կինը գեղեցիկ հագուստ է հագնում՝ խանութ գնալիս, ծաղիկները ջրելիս, աղբը թափելիս, զանգին պատասխանելիս, գիրք կարդալիս, էլեկտրոնային նամակին պատասխանելիս: Տղամարդը գեղեցիկ հանդերձավորվում է հարսանիքի եւ թաղման համար: