News.am-ը գրում է․

Իտալիայի հյուսիսում գտնվող Ֆելտրե փոքրիկ քաղաքից Լուիջի անունով տասնամյա պինչերը արժանացել է 2020 թվականի «Շան հավատարմություն» մրցանակին՝ հազվագյուտ օժանդակության համար, որը նա ցուցաբերել է իր տերերին՝ COVID-19 համավարակի պատճառով Ապենիններում մտցված երկարատեւ մեկուսացման ժամանակ, ՌԻԱ Նովոստիին հայտնել է միջազգային այս մրցանակի շնորհման կազմկոմիտեի ղեկավար Սոնյա Ջենտոզոն։

«Ամեն տարի մենք նշում ենք այն շներին, որոնք մեծ օգնություն են ցուցաբերել մարդկանց՝ գործնականում հաստատելով, որ իրենք իսկապես մարդու ամենամտերիմ եւ հավատարիմ բարեկամներն են: Այս տարի, օրինակ, մրցանակ ստացավ լաբրադոր Կալիպսոն, որն անցած ամռանը իր տիրուհու հետ միասին փրկել էր ծովում խեղդվող յոթ երեխաների: Եվ նաեւ 12-ամյա գերմանական Դիրք հովվաշունը, որն իր կյանքի տասը տարում զբաղվել է անհայտ կորած մարդկանց որոնումներով՝ օգնելով Քաղաքացիական պաշտպանության ծառայության աշխատակիցներին: Ստաֆորդշիրյան բուլտերյեր Momo-ն փրկել է իր տերերի կյանքը, որոնց նա արթնացրել է գիշերը, երբ անտառային հրդեհը մոտեցել է նրանց տանը: Մեկ այլ պատմություն կապված է թափառող Ֆյոբեի հետ, որի հուզիչ հոգատարության շնորհիվ կաթվածից կոտրված նրա տարեց դաստիարակ Ջաննին բառացիորեն վերադարձել է կյանք: Եվ սա մեր ներկայիս դափնեկիրների մի մասն է միայն»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել