Ագաթա Քրիստին դետեկտիվ ժանրի համաշխարհային ամենագրողներից մեկն է : Այս պատմությամբ կարող էր սկսվել նրա հերթական դետեկտիվ պատմվածքներից մեկը, սակայն այն, ինչի մասին այժմ կխոսենք, իրականություն է :

Դեկտեմբերյան մի առավոտ հայտնի հեղինակ Ագաթա Քրիստին նամակ գրեց իր քարտուղար Կառլոյին այն մասին, որ գնում է Յորքշիր, հրաժեշտ տվեց սպասավորներին, դուրս եկավ տնից և անհետացավ :

Թե ուր նա գնաց՝ ոչ ոք չգիտեր : Կառլոյին Ագաթան ոչ մի հասցե չէր թողել : Հաջորդ օրը Սուրեյի դքսությունում հայտնաբերեցին գրողի ավտոմեքենան, որի նստարանին դրված էր նրա վերարկուն, բեռնախցիկում՝ ճամպրուկը, իսկ մեքենայի լուսացույցներից մեկը միացված էր :

Երկրպագուները, որոնք անգամ այդ ժամանակ արդեն իսկ շատ էին, ոտքի կանգնեցրին ողջ Անգլիային : Տիկին Քրիստիի անհետացման մասին գրեցին բոլոր թերթերում, հայտարարեցին ակումբներում և սրահներում : Ոչ ոք ոչինչ հասկանալ չէր կարողանում և ամենադրամատիկ վարկածներն էին առաջ քաշվում : Մարդիկ հիշում էին, որ նույն տարում մահացել է Ագաթա Քրիստիի մայրը կամ որ ամուսնալուծվել է, քանի որ ամուսինը դավաճանել է նրան : Հիշում էին, որ գրաքննդատաները պարզապես հարձակվել էին գրողի վերջին պատմվածքի՝ «Ռոջեր Էքրոյդի սպանության» վրա : Սարսափելի էր անգամ պատկերացնելը, թե այդքանից հետո Ագաթան ինչ քայլերի կարող էր գնալ :

Որոնողական աշխատանքներին ներգրավեց 15 հազար կամավոր : Պատմության մեջ առաջին անգամ անհատին գտնելու գործում ներգրավեցին ինքնաթիռներ : «Daily News»-ը 100 ֆունտ ստերլինգ պարգևատրում խոստացավ նրան, ով յուրաքանչյուր տեսակի տեղեկություն կհաղորդի Ագաթա Քրիստիի մասին : Իսկ ոստիկանությունը կասկածում էր նրա ամուսնուն :

Սակայն անհետանալուց հետո 11-րդ օրը գրողը հայտնաբերվեց : Նա իսկապես Յորքշիրում էր, ողջ ընթացքում գտնվել է Հարոգեյթ քաղաքում՝ «Swan Hydropathic Hotel» հյուրանոցում : Հյուրանոցի սպասավորներից մեկը ճանաչել է փնտրվող կնոջը լուսանկարով :

Հյուրանոց գնացած ոստիկանության աշխատակիցները պարզել են, որ Ագաթա Քրիստին այնտեղ պարզապես դաշնամուր նվագելով է զբաղվել և սպա-պրոցեդուրաներ ընդունել, ընթերցել ու հանգստացել : Հյուրանոցում գրանցվել է որպես օրիորդ Նիլ, որն այն աղջկա ազգանունն էր, ում հետ իրենից ամուսնալուծվելուց հետո պատրաստվում էր ամուսնանալ նախկին ամուսինը :

Ոչ մի բացատրություն Ագաթա Քրիստին չտվեց, ասաց, որ պարզապես ոչինչ չի հիշում : Բժիշկները հետազոտեցին նրան և հայտնաբերեցին հիշողության մասնակի կորուստ, որը գլխի տրավմայի հետևանքով էր առաջացել : Սակայն թե ինչ տրավմայի մասին է խոսքը՝ անհայտ է :

Երկար տարիներանց բրիտանացի հոգեբան Էնդրյու Նորմանը, ով մանրամասնորեն ուսումնասիրել է գործը, եկավ եզրահանգման, որ գրողը դիսսոցիատիվ ֆուգով է տառապել, որը հոգեկան խիստ խանգարման հետևանք էր : Մինչ օրս Ագաթա Քրիստիի կենսագրությունն ուսումնասիրողների համար այս պատմությունը հետաքրքիր հանելուկ է մնում :

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել