Emedia.am-ը գրում է.
Հայազգի շոումեն, հումորիստ Գարիկ Մարտիրոսյանը Յուրմալայում անցկացվելիք «Բարձր հումորի շաբաթ» ծրագրի շրջանակներում, ամբողջ ընտանիքով բնակարան է վարձել ու տեղափոխվել Լատվիա։
Նշենք, որ այդ ընթացքում Comedy Club-ի անդամները որոշել են նշել իրենց ակումբի ստեղծման 10 տարին։
Լատվիական «Շաբաթ» պարբերականի հետ զրույցում, Գարիկ Մարտիրոսյանը կիսվել է նաև իր ապագա ծրագրերով ամբողջությամբ կեցության համար տեղափոխվելու Լատվիա, մասնավորապես հենց Յուրմալա։
«Այստեղ ինձ ամեն ինչ գոհացնում է։ Ամեն օր ստանում եմ մեկը մյուսից ավելի լավ ու հետաքրքիր առաջարկներ։ Ես ընդհանրապես դեմ չէի այստեղ բնակարան ունենալու, սակայն այժմ հասկանում եմ, որ կարող եմ ավելի լուրջ խնդիրներ իմ առջև դնեմ։ Գրեթե յուրաքանչյուր տնից 10 րոպե է ճանապարհը մինչև խուլ անտառ, որտեղ կարելի է երկար ժամանակ հանգիստ վայելել, նույնքան է ժամանակը մինչև իրադարձությունների կենտրոն. Օդանավակայանն էլ հեռու չէ»,- նշել է Գարիկ Մարտիրոսյանը։
Ի դեպ, Գարիկ Մարտիրոսյանի գործընկերներից Սերգեյ Սվետլակովը, ում հետ նրանք երկար ժամանակ վարել են «Պռոժեկտոր Պերիս Հիլտոր» հաղորդումը, արդեն նախորդ տարի բնակության իրավունք է ստացել ու հաստատվել Յուրմալայում, որտեղ ձեռք է բերել երկհարկանի առանձնատուն։