Regionmonitor.com-ը գրում է․

Լիբանանի վարչապետի պաշտոնակատար Հասան Դիաբը նախագահել է երկու հանդիպում՝ նվիրված Բեյրութի նավահանգստի աղետի հետևանքների հաղթահարմանն աջակցող երկրների ու կառույցների համար Դոնորների համակարգման հարթակի ստեղծմանը:

Հանդիպումներին, ի թիվս այլ դիվանագետների, ներկա էր նաև Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը: 

Դիաբը նշել է, որ պաշտոնապես գործարկել են Դոնորների համակարգման հարթակը, որն իր տեսակի մեջ առաջինն է պետական մակարդակով՝ դոնորների միջև սինխրոնիզացիան օպտիմալացնելու, արձագանքման արագությունը բարձրացնելու և թափանցիկություն ապահովելու համար:

Լիբանանի Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Զեյնա Աքարն էլ իր հերթին նշել է, որ հարթակը ապահովելու է լիարժեք թափանցիկություն օգնության առաքման և բաշխման վերաբերյալ, մասնագիտացված ընկերությունների կողմից աուդիտ է անցկացվելու, որպեսզի բոլորը համոզվեն, որ ամեն ինչ ընթանում է ըստ նախատեսվածի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել