1in.am-ը գրում է.
Մեծ Բրիտանիայում 7 մարդ փրկվել է այն բանից հետո, երբ ժայռի գագաթից զբոսաշրջիկը նկատել է ավազի վրա նրանց գրած SOS ազդանշանը: Այս մասին հաղորդում է Sky News-ը:
Ոչ մեծ խումբը ուղևորվել էր Քորնուոլի լողափ՝ մտադրություն ունենալով այնտեղ փոքրիկ խնջույք կազմակերպել:
Նրանք այդտեղ ժամանել էին ոչ մեծ փչովի նավակներով: Սկզբում եղանակային պայմանները հրաշալի էին, սակայն սկսվել էր ուժեղ մակընթացություն, ու մեծ ալիքներ էին հայտնվել: Արդյունքում՝ 7 մարդ բառացիորեն արգելափակվել է լողափին:
Նրանցից ոչ ոք կապի միջոց չի ունեցել, ու ինչ-որ մեկի մտքով անցել է ավազին գրել՝ «Օգնեցեք»:
Ազդանշանը տեսել է ինչ-որ զբոսաշրջիկ, որը զբոսնում էր ժայռի վրա: Նա այդ մասին հայտնել էր առափնյա ոստիկանության ծառայությանը, որը կարողացել էր մարդկանց տեղափոխել անվտանգ վայր: