1in.am-ը գորում է.

Հայտնի «տեխասցի ռենջեր» Չակ Նորիսը որոշել է վաճառել Դալլասում գտնվող իր տունը:

Առանձնատունը, որը հնարավոր է տեսնել «Քաջ Ուոքերը» սերիալի դրվագներում, այլևս դերասանին հարմարավետ չի թվում: Ընդ որում՝ աստղը մտադիր չէ շատ հեռանալ, նա որոշել է ապրել հարևանությամբ՝ հայտնում է LA Times-ը:

Առանձնատունը, որը դեռ պատկանում է Չակ Նորիսին ու նրա եղբայր Ահարոնին, ունի 7 լոգարան, մարզասրահ, 4 ննջարան և կինոթատրոն:

Ավելի քան 680 քմ տարածքով առանձնատունն արժե 1 մլն 200 հազար դոլար: 

Լրագրողների տեղեկություններով՝ արդեն կան մի քանի պոտենցիալ գնորդներ:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել