«Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ում թեժ աշնանը նախապատրաստվելուն զուգընթաց, ամեն շաբաթ պիկնիկներ են կազմակերպվում, Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ շաբաթը մի մարզ են այցելում եւ հյուրընկալվում այդ մարզից ընտրված ԲՀԿ-ական պատգամավորներին։ Թեեւ որոշ պատգամավորներ մեզ վստահեցրին, որ դրանք ապաքաղաքական պիկնիկներ են՝ քաղաքական հարցեր չեն քննարկում։ «Մանավանդ որ ամեն քայլափոխի ԱԱԾ-ն մեզ հետեւում է»,- ասաց նրանցից մեկը։

Սակայն նպատակը քաղաքական է, եւ գաղափարի հեղինակն էլ Գագիկ Ծառուկյանն է, ով որոշել է ընդլայնել շփումները, տարբեր ֆորմատներով հանդիպել ոչ միայն ազգաբնակչության, այլեւ իր կուսակիցների հետ, որ իշխանությանը չհաջողվի  Սերգեյ Բագրատյանից հետո ուրիշներին էլ «պոկել» ԲՀԿ-ից, հատկապես որ քրեական գործերի քննությունն ու հարուցումը շարունակվում են։

Օրերս էլ քաղաքաշինության նախկին նախարար Վարդան Վարդանյանի դեմ է գործ հարուցվել։ Այս շաբաթ ԲՀԿ-ն՝ Ծառուկյանի գլխավորությամբ, այցելելու է Շիրակ՝ հյուրընկալվելու են Վարդան Ղուկասյանին եւ Վարդեւան Գրիգորյանին։ Եկող շաբաթ կլինեն Արմավիրում, իսկ անցած շաբաթ եղել են Գեղարքունիքում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել