Hraparak.am-ը գրում է․
ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը կմնա կալանքի տակ։ Քիչ առաջ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ հրապարակեց որոշումն, ըստ որի, մերժեց պաշտպանական կողմի միջնորդությունը։
Նշենք, որ պաշտպանական կողմը դատարանին միջնորդել էր Գագիկ Խաչատրյանին ազատ արձակել կամ առնվազն գրավ կիրառել։
Երեկվա նիստին պաշտպան Երեմ Սարգսյանն ասել էր, որ դեռ 2019 թվականի փետրվարին Գագիկ Խաչատրյանը, գտնվելով Գերմանիայում, քննիչի առաջին իսկ հեռախոսային կանչով ընդհատել է հետվիրահատական պարտադիր բուժումը և վերադարձել Հայաստան, ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին: աշտպանական կողմն անդրադարձել էր նաեւ իր պաշտպանյալի առողջական վիճակին՝ ասելով, որ նա հենաշարժողական ապարատի խնդիրներ ունի ու անհապաղ վիրահատական բուժման կարիք ունի։
Գագիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ), 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացնելը կամ վատնելը` առանձնապես խոշոր չափերով), 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (կաշառք ստանալը), 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 314-րդ հոդվածի 1ին-մասով (պաշտոնեական կեղծիք):