Խաշթառակում ծեծի ենթարկված 4-ամյա փոքրիկն այսօր դուրս կգրվի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից: Նրա կյանքին ու առողջությանն այլևս վտանգ չի սպառնում:

Փոքրիկն ու ընտանիքի մյուս հինգ երեխաները, որոնք նախնական սուր էկզոգեն թունավորմամբ տեղափոխվել էին Երևանի «Մուրացան» բժշկական կենտրոն կտեղափոխվեն Երևանի մանկան տուն:

Ավելի վաղ էլ տեղեկացրել էի, որ նույն ընտանիքում ծեծի ենթարկված 6-ամյա երեխան գիտակցության չգալով մահացել է: Տղան Երևան էր տեղափոխվել կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներով:

Առողջություն ու խաղաղություն երեխաներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել