1in.am-ը գրում է.

Քաղաքապետարանի դիմաց գնալով իրավիճակը լարվում է: Հավաքվածները թեպետ կարողացան հանձնել իրենց նամակ-պահանջը, սակայն չեն հեռանում քաղաքապետարանի դիմացից: 

Քիչ առաջ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը բարձրախոսով դիմեց Գևորգ Սաֆարյանին՝ նշելով, որ ոստիկանությունը արդեն ավելի քան երկու տարի է՝ ճանաչում է նրան: 

Օսիպյանի խոսքով՝ որտեղ հայտնվում է Գևորգը, այնտեղ իրականանում են սադրիչ գործողություններ: Տպավորությունն այնպիսին է, և հավաքվածներն էլ են խոսում այդ մասին, որ հնարավոր է՝ ոստիկանությունը բերման ենթարկի Գևորգ Սաֆարյանին: 

Կտրուկ վատացել է հավաքվածներից մեկի ինքնազգացողությունը: Ոստիկանության պատի պատճառով մարդիկ ստիպված են իրար շատ մոտ կանգնել: Ինքնազգացողությունը վատացած աղջկան օգնություն ցուցաբերեց հրեշտակներից մեկը, և նրան ուղեկցեցին քաղաքապետարնի շենք, սակայն ետնամուտքից:

Հավաքվածները որոշում են կամ նստացույց անել, կամ երթ՝ դեպի ոստիկանության շենք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել